Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փաշինյանի ռեժիմը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը

Փաշինյանի ռեժիմը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը
24.06.2025 | 19:17

Փաշինյանը կրկին հակասահմանադրական կոչերով գրառում է հրապարակել, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը և ոստիկանությունը, կարծես, ոչինչ չեն տեսնում։ Բայց ի՞նչ կարող են տեսնել նրանք, եթե ծառայում են ոչ թե պետության շահերին, այլ վախկոտների և դավաճանների ռեժիմին։

Փաշինյանի սկանդալային հայտարարությունը արվել է Հայաստանի արտաքին քաղաքականության ևս մեկ ձախողման և տարածաշրջանային իրավիճակի սրման ֆոնին.

Բացարձակապես անիմաստ այց Ստամբուլ։ Էրդողանի միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպում կազմակերպելու փորձերը ձախողվել են։ Ալիևը ոչ միայն մերժում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախկին պայմանները, այլև, տեսնելով Փաշինյանի ռեժիմի թուլությունը, առաջ է քաշում նոր, ավելի կոշտ պահանջներ։

Փաշինյանի Ստամբուլ կատարած այցից հետո, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Օմանում դեսպանատուն բացելու մասին բարձրաձայն հայտարարությունների ֆոնին, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրները Ստամբուլում ընդունեցին համատեղ հռչակագիր՝ հայատյաց տարրերով, մասնավորապես՝ հիշատակելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանը»։

Տարածաշրջանային իրավիճակը վատթարանում է, ինչը մեծացնում է Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման ռիսկերը, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ուժով ճեղքելու փորձերը։

Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել։ Փաշինյանի ռեժիմը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար և պետք է հեռացվի, հակառակ դեպքում հայկական պետության իրավիճակը միայն կվատանա։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ